Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վաղը խորհրդի նիստ կանցկացնենք, հրավիրել ենք փոխվարչապետին»․ դեկանը՝ բուհերի միավորման նախագծի մասին

14:18, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2022 թ.
«Վաղը խորհրդի նիստ կանցկացնենք, հրավիրել ենք փոխվարչապետին»․ դեկանը՝ բուհերի միավորման նախագծի մասին

ԵՊԼՀ սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը ուսումնական հաստատությունները միավորելու նախագծի մասին ասել է․ «Եթե կենտրոնացնենք ամեն ինչը մի տեղ, բա բուհերի մրցակցությունը ո՞ւր կորավ։ Ամեն ինչ քաոսի կվերածվի։ Ռեկտորի, դեկանի խնդիր չի, սա պաշտոնների հարց չի, պետք չի մանիպուլացնել հասարակությանը, սա այդ կռիվը չի»։

Ակոպյանը անդրադարձավ հետագա քայլերին, որոնք պետք է ձեռնարկեն․ «Երեկ այցելեց մեզ փոխվարչապետի օգնական Գևորգ Բարսեղյանը, որը նաև մեր համալսարանի խորհրդի անդամ է հանդիսանում, մեր մտահոգությունները իրեն փոխանցեցինք, բայց ինքը նշեց, որ այդ մասով չի զրուցելու մեր հետ, ինքը եկել է նախորդ օրվա խորհրդի նիստի հետ կապված մեզ հետ քննարկելու իրավիճակը։ Մենք փոխանցեցինք և խնդրեցինք անպայման հանդիպում կազմակերպել փոխվարչապետի հետ, որպեսզի ստանանք մեզ հուզող հարցերի պատասխանը։ Այսօր առավոտյան նամակ ենք ուղարկել, վաղը նախատեսում ենք խորհրդի նիստ անցկացնել, հրավիրել ենք փոխվարչապետին, հուսով եմ՝ վաղը հօգուտ բոլորի, ընդհանուր որոշում կգտնենք»։

2380 | 0
Facebook