Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կանադան Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել

21:00, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2022 թ.
Կանադան Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել

Կանադան Ուկրաինային 47 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրում, չորեքշաբթի հայտնել է երկրի կառավարությունը։
     Կանադայի իշխանությունների տարածած հայտարարության համաձայն, այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Անիտա Անանդը՝ ելույթ ունենալով Բրյուսելում Ուկրաինային աջակցության կոնտակտային խմբի նիստում։ Այսպիսով, այս տարվա փետրվարից Կանադայի կողմից Կիևին հատկացված ռազմական օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 600 միլիոն դոլարը։
     «Ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է սարքավորումներ Կանադայի Զինված ուժերի պահեստից, ներառյալ ՆԱՏՕ-ի ստանդարտ 155 մմ հրետանային արկեր, պայթուցիկներ, M777 հաուբիցներ, լրացուցիչ մասնագիտացված անօդաչու թռչող սարքերի տեսախցիկներ, արբանյակային կապի ծառայություններ, որոնք տրամադրվում են Ուկրաինայի կառավարությանը և ոչ կառավարական կազմակերպություններին, այդ թվում՝ կրիտիկական ենթակառուցվածքներին»,- ասված է հաղորդագրությունում։ Ռազմական օգնության այս տրանշը, ի թիվս այլնի, ներառում է նաև 15 միլիոն դոլար արժողությամբ 400 հազար կտոր ձմեռային հագուստ։ «Այս կրիտիկական ձմեռային հանդերձանքը ներառում է բաճկոններ, տաբատներ, կոշիկներ և ձեռնոցներ, որոնք մատակարարվում են կանադական ընկերությունների կողմից»,- տեղեկացրել է Կանադայի կառավարությունը:

6004 | 0
Facebook