Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում». Ցոլակ Ակոպյան

12:48, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2022 թ.
«ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում». Ցոլակ Ակոպյան

Բրյուսովի անվան պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանն իր էջում գրել է. «Երեկ պարզվեց, որ ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Այս «ժողովրդավար» կառավարության համար կարծես՝ սովորական աշխատաոճ է դարձել կարևոր որոշումների թաքուն ընդունումը։ Ի դեպ, երեկ, երբ Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում էր ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարելու հարցը, օրակարգի հաստատմանը դեմ էին արտահայտվում Կառավարության ներկայացուցիչները՝ բերելով այն փաստարկը, թե այս պահին շրջանառվում է բուհերի միավորման հարցը։ Մեկ է չեք կարողանալու մեկ որոշմամբ վերացնել 90-ամյա ավանդույթ ունեցող բուհը»։

Աղբյուրը` Ցոլակ Ակոպյան
4483 | 2
Facebook