Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայի հրթիռակոծությունների հետևանքով 19 մարդ է զոհվել, 105-ը վիրավոր է

10:36, երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2022 թ.
Ուկրաինայի հրթիռակոծությունների հետևանքով 19 մարդ է զոհվել, 105-ը վիրավոր է

Հոկտեմբերի 10-ին Ուկրաինայի տարբեր քաղաքներում ռուսական կողմի զանգվածային հրթիռակոծությունների հետևանքով զոհվել է 19 մարդ, ևս 105-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն: Ավերվել են մեծ թվով շինություններ: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարն ասել է, որ ռուսներն ուկրաինական թիրախների վրա արձակել են առնվազն 75 հրթիռ: Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանությունը կարողացել է ոչնչացնել դրանցից ավելի քան 40-ը:

G7-ն այսօր կքննարկի Ուկրաինայի վրա Ռուսաստանի վերջին հրթիռային գրոհները: Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունն արդեն խստորեն դատապարտել են հարձակումը:

8126 | 0
Facebook