Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

25-հարկանի շենքի բարձրություն. գիտնականները կարողացել են «այցելել» Ամազոնի ամենաբարձր ծառին

21:04, երկուշաբթի, 10 հոկտեմբերի, 2022 թ.
25-հարկանի շենքի բարձրություն. գիտնականները կարողացել են «այցելել» Ամազոնի ամենաբարձր ծառին

Գիտնականները հասել են Ամազոնի ամենաբարձր ծառին, այս մասին հայտնում է AFP գործակալությունը, բացառիկ լուսանկարներ է հրապարակել Science Alert-ը։

Dinizia excelsa-ն արևադարձային անտառում աճող ծառ է: Նրանք տարբերվում են մի քանի տասնյակ մետրի հասնող հսկայական բարձրությամբ և հաստ բնով՝ մինչև մի քանի մետր տրամագծով։ 2019 թվականին, օգտագործելով ինքնաթիռի վրա տեղադրված լիդարը, գիտնականները հայտնաբերել են այս տեսակին պատկանող՝ աշխարհի ամենաբարձր ծառը։

Երեք տարվա պլանավորումից, հինգ արշավներից և խիտ ջունգլիներով երկշաբաթյա ճանապարհորդությունից հետո գիտնականները վերջապես հասան դրան: Այս երթուղու 250 կիլոմետրը անցել են նավով, 20-ը՝ ոտքով։ Ծառը աճում է Իրատապուրա գետի մոտ և հասնում է 88,5 մետր բարձրության և 9,9 մետր լայնության։ Գիտնականներն ասում են, որ սա Ամազոնում երբևէ հայտնաբերված ամենաբարձր ծառն է:

Սա ծառին հասնելու առաջին փորձը չէ։ Դրանցից առաջինն իրականացվել է հայտնաբերումից անմիջապես հետո, սակայն տասնօրյա որոնումներից հետո թիմը վերադարձել է ձեռնունայն։ Եվս երեք արշավախմբեր նույն տարածաշրջանում գտել են մի քանի շատ բարձր ծառեր, այդ թվում՝ ամենաբարձր բրազիլական ընկույզը (Bertholletia excelsa) Ամազոնում՝ 66 մետր բարձրությամբ: Այնուամենայնիվ, գիտնականները չեն կարողացել հասնել ամենաբարձր ծառին:

Հարկ է նշել, որ լուրի նկարազարդումը ցույց է տալիս նույն տեսակի մեկ այլ ներկայացուցիչ։

Dinizia excelsa
Dinizia excelsa
11378 | 0
Facebook