Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էլ ինչ պիտի մեզ հետ պատահի, որ հասկանանք մեր խնդիրների արմատները»․ Արմեն Մարտիրոսյան

00:42, երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2022 թ.
«Էլ ինչ պիտի մեզ հետ պատահի, որ հասկանանք մեր խնդիրների արմատները»․ Արմեն Մարտիրոսյան

Հրատարակիչ, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում այս տարվա հունվարից գրքի ԱԱՀ-ն 0% է։ Վրաստանում և Ուկրաինայում ԱԱՀ-ն 0% է: Շահութահարկը վրացերեն ու ուկրաիներեն գրքերի համար նույնպես 0% է։ Թուրքիայում գրքի ԱԱՀ-ն 0% է։ Հայաստանում բոլոր իշխանությունների կողմից գրքի համար ստեղծված են աշխարհում ամենաանբարենպաստ պայմանները։

Աշխարհում չկա մեկ այլ պետություն, որտեղ գրադարանները չեն համալրվում։ Ունեցել ենք 1500 դպրոցական գրադարան, որոնք վերածվել են դասագրքերի պահեստի։ Ունեցել ենք մոտ 1440 համայնքային գրադարան, որոնցից մնացել են 60-ը։ Ֆինանսավորվում են միայն 20-ը, այն էլ՝ շատ թերի։ Գրադարանավարի աշխատավարձն ամենացածրն է։ Հայաստանում գրախանութներից օգտվում են հայաստանցիների 2%-ը: Համաձայն Համաշխարհային բանկի կողմից 2020թ. հրապարակված «Մարդկային կապիտալի ինդեքսի» վերաբերյալ զեկույցի՝ 2015 թվականի տվյալներով՝ մինչև 10 տարեկան երեխաների 35 տոկոսը կրթության առաջին աստիճանի ավարտին չի կարողանում կարդալ և հասկանալ հասարակ տեքստի բովանդակությունը: Էլ ինչ պիտի մեզ հետ պատահի, էլ ինչ պարտություն պիտի կրենք, որ հասկանանք մեր խնդիրների արմատները»։

3643 | 2
Facebook