Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրթիռներից մեկն ընկել է Զելենսկու գրասենյակի մոտ

10:54, երկուշաբթի, 10 հոկտեմբերի, 2022 թ.
Հրթիռներից մեկն ընկել է Զելենսկու գրասենյակի մոտ

Ինչպես հայտնել էինք, առավոտյան Կիևում պայթյուններ էին որոտացել: Հրթիռներից մեկն ընկել է Ուկրաինայի անվտանգության ծառայության գրասենյակի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի մոտ, այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլ նշել է, որ կենտրոնական փողոցներն արգելափակված են, տեղում աշխատում են փրկարար ծառայության աշխատակիցները: Նա կոչ է արել բնակիչներին դուրս չգալ ապաստարաններից: «Մայրաքաղաքը հարձակման է ենթարկվել ռուս ահաբեկիչների կողմից»,- նշել է նա:

10448 | 0
Facebook