Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պայթյուն Ստամբուլի բնակելի շենքերից մեկում

22:06, կիրակի, 09 հոկտեմբերի, 2022 թ.
Պայթյուն Ստամբուլի բնակելի շենքերից մեկում

Ստամբուլի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, դեպքի հանգամանքները պարզվում են, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
     «Պայթյունը տեղի է ունեցել Քադըքոյում գտնվող բնակելի շենքում, պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ ոստիկանական, հրշեջ և բժշկական խմբեր»,- գրում է Milliyet թերթը։
     Ինչպես հայտնում է Ihlas լրատվական գործակալությունը (İHA), պայթյունի պատճառը կարող էր լինել բնական գազի արտահոսքը, դեպքը տեղի է ունեցել երրորդ հարկում։ «Հրդեհ բռնկվելուց հետո վնասվել են շրջակա շենքերը և մի քանի մեքենաներ»,- ասվում է հրատարակության մեջ՝ հավելելով, որ հրդեհը վերահսկվել է հրշեջների միջամտությունից մեկ ժամ անց։ Առայժմ հաղորդվում է 3 զոհ մասին:

10939 | 0
Facebook