Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Ուկրաինան ճանաչում է Հարավային Կուրիլների չորս կղզիները՝ Իտուրուպ, Շիկոտան, Կունաշիրի և Խաբոմայի, որպես Ճապոնիայի տարածքներ, որոնք օկուպացված են Ռուսաստանի կողմից։ Գերագույն ռադան ձայների մեծամասնությամբ պաշտպանել է այդ որոշումը։