Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է. մաս 107. «Ժողովուրդ»

09:48, ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2022 թ.
Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է. մաս 107. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 5-ին՝ ՀՀ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին պատասխանելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուտ է խոսել՝ հայտարարելով. «Այն պահին, երբ Հայաստանն ընդունել է «Մադրիդյան սկզբունքները»՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած՝ ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»:

Իրականությունը, սակայն, այն է, որ դեռևս 2007-ին որպես բանակցությունների հիմք ընդունված «Մադրիդյան սկզբունքները» ճիշտ հակառակի մասին են վկայել: Ավելին՝ այն առաջին փաստաթուղթն է, որտեղ ամրագրվում է Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ դա նշանակում էր Արցախի ինքնորոշում, բնականաբար՝ Ադրբեջանի կազմից դուրս»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

5071 | 0
Facebook