Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը

22:42, հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2022 թ.
Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը

Պրահայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպել է նաև իր հույն գործընկերոջ հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Կիրիակոս Միցոտակիսը քննարկել են Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքները, մասնավորապես Հայաստանի ղեկավարը կարևորել է միջազգային հանրության, այդ թվում` Հունաստանի կողմից Ադրբեջանի գործողությունների նկատմամբ հասցեական արձագանքն ու ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ պահանջները:

Նրանք ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը, հաղորդում են կառավարությունից:

Շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված հարձակման հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ՝ առաջխաղացման գնալով Ջերմուկում և Սյունիքում։

3406 | 0
Facebook