Իսպանիայի Կոնգրեսը միաձայն ընդունել է հայ ժողովրդին զորակցության հայտարարություն
Իսպանիայի Կոնգրեսը հոկտեմբերի 6-ի լիագումար նիստում միաձայն ընդունել է հայ ժողովրդին զորակցության հայտարարություն՝ վերահաստատելով իր անհանդուրժողականությունը ռազմական գործողությունների նկատմամբ։ Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է հայտարարությանը տեքստը, որին աջակցել են անդամ բոլոր 350 պատգամավորները: Հայտարարությունում ասվում է. «Հաշվի առնելով սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Հայաստանի Գորիս, Սոթք և Ջերմուկ բնակավայրերի հայկական դիրքերի ուղղությամբ հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված ագրեսիան, որը հանգեցրել է առնվազն 207 հայ զինծառայողների մահվան` «Պատգամավորների Կոնգրեսը. Վերահաստատում է իր անհանդուրժողականությունը ռազմական գործողությունների նկատմամբ, որոնք ներկայացնում են միջազգային իրավունքի լուրջ խախտում` համարելով դրանք չարդարացված ագրեսիաներ, որոնք խաթարում են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: |