Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է եռակողմ նոր հանդիպման ժամկետը

15:06, հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2022 թ.
Հայտնի է եռակողմ նոր հանդիպման ժամկետը

Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված հանդիպումների բրյուսելյան ձևաչափին, այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ կարևորվել է Շառլ Միշելի մասնակցությամբ բանակցությունների նշանակությունը՝ Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը խթանելու համար։ Եռակողմ ևս մեկ հանդիպում ծրագրվում է նոյեմբերին՝ Բրյուսելում:

Հիշեցնենք՝ այսօր Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:

8535 | 0
Facebook