Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք Արցախին մենակ չենք թողնելու»․ Ալեն Սիմոնյան

15:18, հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2022 թ.
«Մենք Արցախին մենակ չենք թողնելու»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է, որ Արցախին մենակ չեն թողնելու․ «Մենք մշտապես ասել ենք, որ Արցախը պետք է վերադառնա այդ խոսակցություն, շատ ուրախ կլինենք, որ այդ մեխանիզմը մենք կարողանանք գտնել՝ վերադարձնելու համար։ Ինչ վերաբերում է մենակ թողնելուն, ոչ մեկը մեր քաղաքացիներին մենակ չի թողել, և խոսակցություններից վեր կան գործողություններ, այսինքն՝ այն գործողությունները, որոնք արվում են այսօրվա իշխանությունների կողմից, ապացույցն են, որ մենք Արցախին մենակ չենք թողնի։ Արցախի ժողովրդի իրավունքները պահելու ենք, պաշտպանելու ենք և տանելու ենք առաջ, ինչպես եղել է վերջին երեսուն տարվա ընթացքում»,- նշել է նա:

Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն էլ այսօր գրել էր, որ պատրաստ են Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախի Հանրապետությունը ճանաչված է որպես լիիրավ կողմ:

«Մենք Արցախին մենակ չենք թողնելու»․ Ալեն Սիմոնյան
3127 | 0
Facebook