Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը

13:54, հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2022 թ.
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը, ներառելով այնտեղ նավթի գների առաստաղը, այս մասին հինգշաբթի՝ հոկտեմբերի 6-ին, հայտնել է Եվրոհանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ պատժամիջոցների փաթեթը ներառում է բազմաթիվ տնտեսական և անձնական սահմանափակումներ։ Օրինակ՝ նոր սահմանափակումները նախատեսում են Ռուսաստանից նավթի ծովային փոխադրման գնի առաստաղի որոշման բազայի ստեղծում։

ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթով արգելք է դրվում նաև Ռուսաստանի քաղաքացիների և ռեզիդենտների՝ կրիպտո դրամապանակների սպասարկման վրա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սահմանափակումները թիրախավորելու են Ռուսաստանի կողմից ուկրաինական շրջանների բռնակցման գործում դերակատարում ունեցած անձանց:

| | |
3063 | 0
Facebook