Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեքսիկայում սպանել են քաղաքապետին ու պատգամավորին

10:14, հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2022 թ.
Մեքսիկայում սպանել են քաղաքապետին ու պատգամավորին

Հարձակում է տեղի ունեցել Մեքսիկայի հարավ-արևմուտքում գտնվող Սան Միգել Տոտոլապանի քաղաքապետարանի վրա, ինչի հետևանքով սպանվել է քաղաքապետ Կոնրադո Մենդոսը և ևս 17 մարդ: Մահացածների թվում են նաև քաղաքապետի հայրը՝ Խուան Մենդոսը, ոստիկաններ, հայտնում է Noticieros televisa-ն: Ենթադրվում է, որ հարձակումը կազմակերպվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի կողմից. վերջինները որոնվում են:

Նույն օրը, արդեն Մեքսիկայի կենտրոնական հատվածում, անհայտ անձինք գնդակահարել են Մորելոս նահանգի օրենսդիր մարմնի պատգամավոր Գաբրիելա Մարինին։

Մեքսիկայում սպանել են քաղաքապետին ու պատգամավորին
7546 | 0
Facebook