Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը գրավի դիմաց ազատ է արձակվել. «Հրապարակ»

09:06, հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2022 թ.
Պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը գրավի դիմաց ազատ է արձակվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մի քանի օր առաջ գրավի դիմաց ազատ է արձակվել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանի հայրը՝ Արա Մկրտչյանը, ով Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարն էր։ Նա 2021 թվականի նոյեմբերի 10-ին է կալանավորվել, և շուտով կլրանար կալանքի մեկ տարին։ Հոր և դստեր հետ երեկ մեզ կապ հաստատել չհաջողվեց, սակայն, որոշ տեղեկություններով, նա ազատ է արձակվել 15 մլն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք․ Արա Մկրտչյանը մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթման մեջ։ Նա այն համայնքապետերի ցանկում էր, ովքեր պահանջում էին Փաշինյանի հրաժարականը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3264 | 0
Facebook