Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Պեղումներ՝ Կապանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում

00:06, հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2022 թ.
Պեղումներ՝ Կապանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում

ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Բարաբաթում թաղամասի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում սկսվել են պեղման աշխատանքները։ Նախքան պեղման աշխատանքներին անցնելը եկեղեցու արտաքին մասը մաքրվել է բուսաշերտից։ Ներկայումս կատարվում են պեղումներ, որին կհաջորդի վերականգնման ու ամրակայման աշխատանքները։

Հյուսիսային մասում բացվել են թաղումներ, որոնց արտաքին նշանները` տապանաքարեր, մահարձաններ չեն պահպանվել։ Ներկայումս հինգ թաղում է բացվել, որոնք մանրակրկիտ պեղվելուց հետո վերցվելու են մարդաբանական ուսումնասիրությունների։

Ամենահետաքրքիր գտածոն արծաթե թիթեղյա առարկայի մասն է` ոսկերչական գեղեցիկ աշխատանք, որի դիմերեսին պահպանվել է դիմապատկեր, իսկ դարձերեսին արձանագիր է, ընթերցվում է ՍԲ։ Պեղումներն իրականացնում է ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, արշավախմբի ղեկավար՝ Լևոն Մկրտչյան։

5423 | 0
Facebook