Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո ամբողջ Հայաստանը կվերածվի Ջերմուկի. կունենանք ավերակներ, գերիներ․․․». Խաչատուր Ստեփանյան

23:24, չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.
«ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո ամբողջ Հայաստանը կվերածվի Ջերմուկի. կունենանք ավերակներ, գերիներ․․․». Խաչատուր Ստեփանյան

Ռուսաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանի հարևանն է, ուստի հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանը երես է թեքում տարածաշրջանից, Հայաստանից, ոչ այլ ինչ է, քան շահարկումներ` հայտարարում եմ միանգամայն պաշտոնապես և հաստատապես։ Այս մասին հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ շարունակելով՝ Ռուսաստանի համար շատ կարևոր է, որպեսզի այս տարածաշրջանը լինի խաղաղ, առանց առանցքների, տարածաշրջան, որը կնպաստի տարածաշրջանային և միջազգային տնտեսական գործընթացներին։ «Ռուսաստանի համար դա շատ, շատ կարևոր, կենսական նշանակություն ունի»,- ասել է Հայաստանում ՌԴ դեսպանը։

Նշենք, որ Ռուսաստանի՝ Հայաստանից երես թեքելու համատեքստում երեկ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էր լրագրողների հետ զրույցում կրկնել Նիկոլ Փաշինյանի այն ձևակերպումը, թե, հնարավոր է՝ ոչ թե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այլ՝ ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանն աշխարհաքաղաքական տեկտոնիկ այս փուլում խիստ վտանգավոր համարեց ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսակցություններն անգամ, որոնք, ըստ նրա, միայն խոսակցություններով չեն ավարտվում։

8707 | 3
Facebook