Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.

Համացանց

Դիմաց լեռան տարածքը կվերադարձվի նախկին տեսքին. ՇՄՆ

14:36, չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.
Դիմաց լեռան տարածքը կվերադարձվի նախկին տեսքին. ՇՄՆ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է. «Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված աշխատանքները դադարեցվել են, տարածքը կվերադարձվի նախկին տեսքին

Հարգելի՛ քաղաքացիներ, ի պատասխան Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված ապօրինի շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգերի, հայտնում ենք, որ «Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից իրավախախտները հայտնաբերվել են, կազմվել է արձանագրություն։

Իրավախախտները պարտավորվել են տարածքը վերադարձնել նախկին տեսքին։ Շնորհակալ ենք բնապահպանական հանրության ներկայացուցիչներին մեր չքնաղ բնաշխարհի խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։

Մեզնից յուրաքանչյուրը, լինի ոլորտի քաղաքականության պատասխանատու, համայնքի անդամ, թե զբոսաշրջիկ, իր ուրույն դերն ունի Հայաստանի բնապահպանական իրավիճակի բարելավման գործում»։

| | |
2961 | 0
Facebook