Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2022 թ.

Հարցազրույցներ

«Այս օրակարգով ամոթ է նիստ գումարել». Գեղամ Նազարյան

12:24, չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.
«Այս օրակարգով ամոթ է նիստ գումարել». Գեղամ Նազարյան

«Երկրում հերթական անգամ՝ սեպտեմբերի 13-ից հետո, ծանր իրավիճակ է, ծանր դեպքեր են, և իրենք գալիս են Ազգային ժողով այնպիսի օրակարգով՝ կարծես երկրում ոչինչ չի կատարվել, ոչ մի դժբախտություն չի եղել։ Մենք փորձում ենք իրենց ասել, որ օրակարգը պետք է փոխվի, մենք դիմում ենք ԱԺ ղեկավարությանը՝ ասելով, որ այս օրակարգով անհարմար է, ամոթ է նիստ գումարելը»,- Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Ալիևը շատ լավ գիտի, որ ճիշտ աշխատանքի կազմակերպան դեպքում իրավիճակը կտրուկ փոխվելու է, և պատահական չի, որ նա ասում է՝ թույլ չենք տա, որ Հայաստանում իշխանափոխություն լինի»,- նշել է պատգամավորը:

| | |
2228 | 1
Facebook