Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դասագրքերը լռում են». Արշալույս Զուրաբյան

02:06, չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.
«Դասագրքերը լռում են». Արշալույս Զուրաբյան

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ
     * 1920-ի մայիսին ռուս-ադրբեջանական դաշնակից ուժերը բռնազավթում են Արցախը, իսկ հունիս-հուլիս ամիսներին ներխուժում Սյունիք ու Նախիջեւան։ Հայ-թուրքական պատերազմի օրերին (1920 թ. սեպտեմբերի 23 - նոյեմբերի 18), երբ հայկական զինուժը Կարսի ու Սուրմալուի ճակատում ծանր պաշտպանական մարտեր էր մղում Քյազըմ Կարաբեքիրի գլխավորած հիսուն հազարանոց թրքական բանակի դեմ, ռուսական 11-րդ կարմիր բանակի 28-րդ հրաձգային դիվիզիան ստանում է թիվ 29 հրամանը։
     * ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ
     «Գրեթե ամբողջ Զանգեզուրը բռնկված է ապստամբությամբ։ Հայերը գրավել են Անգեղակոթ-Ղարաքիլիսեն, ամբողջ Ղափանի շրջանի Օխչիչայի ու Մեղրիչայի ավազանները։ Կարմիր բանակի 252-րդ հրացանաձիգ և կովկասյան 2-րդ գնդի միջև կապը խզված է։ Ղափանի փոքրաթիվ (ռուսական - Ա.Զ.) զորամասը շրջապատված է, իր վիճակն անհայտ է։ 20-րդ դիվիզիայի Կովկասյան բրիգադային հրամայված է Արաքսի ափով առաջ անցնել և հոկտեմբերի 16-ին գտնվել Նյուվադիի շրջանում, ուր միանալով 252-րդ հրացանաձիգ և 2-րդ գնդերին՝ վճռականությամբ ու դաժանությամբ ջարդել Նժդեհի ավազակախմբերը։ Մեր դիվիզիային հրամայված է պատրաստել հարվածող բռունցք և ուժեղ թափով ճնշել ապստամբությունը՝ կենդանի չձգելով ոչ մեկ ավազակի, կանգ չառնելով ԱՄԲՈՂՋ ԳՅՈՒՂԵՐԸ ավերի ենթարկելու առաջ»։
     ▪️28-րդ զորաբաժնի պետ՝ Նեստորովսկի
     Շուշի, 1920թ․, հոկտեմբերի 14»:

3814 | 0
Facebook