Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խերսոնի շրջանում ազատագրվել է ավելի քան 50 բնակավայր

23:00, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ.
Խերսոնի շրջանում ազատագրվել է ավելի քան 50 բնակավայր

Ուկրաինայի Խերսոնի մարզում արդեն ազատագրվել է ավելի քան 50 բնակավայր, հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Եվգեն Էնինը։

«Ինչ վերաբերում է Խերսոնի շրջանին, ապա այնտեղ ապաօկուպացվել է ավելի քան 50 բնակավայր, մոտավորապես 3,5 հազար քաղաքացի ազատագրվել է ռուսական օկուպացիայից»,- Էնինի խոսքերն են մեջբերում լրատվամիջոցները։

Նրա խոսքով, մարզում սկսել են աշխատել շարժական անցակետերը։

10107 | 0
Facebook