Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Միջազգային

Ուկրաինան կալանքի տակ է առել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների ունեցվածքը

22:30, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ.
Ուկրաինան կալանքի տակ է առել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների ունեցվածքը

2022 թվականի փետրվարից Ուկրաինայում կալանքի տակ են առնվել ռուսական և բելառուսական՝ 1,2 միլիարդ դոլարի ակտիվներ։ Այս մասին ասվում է երկրի տնտեսական անվտանգության բյուրոյի զեկույցում։

Ըստ «Կոմերսանտ»-ի՝ դրանցից ավելի քան 500 միլիոն դոլարը մեքենաներն ու «նյութական արժեքներն» են։ Բացի այդ, կալանքի տակ են եղել նաև ֆինանսական հաստատությունների ակտիվները՝ մոտ 350 մլն դոլար, գազալցակայանների ցանցի ակտիվները՝ մոտ 54 մլն դոլար գնահատված արժեքով, և մի քանի առևտրի կենտրոններ՝ 35 մլն դոլար արժողությամբ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել Շվեյցարիային՝ ռուսական սառեցված ակտիվները փոխանցել Ուկրաինային։ Սակայն նրա իշխանությունները չեն պաշտպանել այս գաղափարը՝ ասելով, որ այն հակասում է եվրոպական պատժամիջոցների տակ ընկած անձանց սահմանադրական տարրական իրավունքներին։

Մասնավորապես, Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարարության խոսնակ Ֆաբիան Մայենֆիշը հայտնել է, որ ռուսաստանցիների՝ 6,7 միլիարդ շվեյցարական ֆրանկ արժողությամբ ակտիվներն արգելափակվել են։ Սառեցվել է նաև ևս 15 գույք։

| | |
3689 | 0
Facebook