Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ե՜վ հրամանատարն էր իր տեղում, և՜ զինվորն էր ինքնավստահ, և՜ առաջնագիծն էր անառիկ». Սենոր Հասրաթյան

16:42, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ.
«Ե՜վ հրամանատարն էր իր տեղում, և՜ զինվորն էր ինքնավստահ, և՜ առաջնագիծն էր անառիկ». Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Եթե հիշողությունս չի դավաճանում, այս լուսանկարը կատարվել է 2017թ. փետրվարին՝ Ապրիլյան քառօրյա առճակատումից, գրեթե, մեկ տարի անց: ՊԲ հրամանատարն այցելել էր Մարտունու պաշտպանական շրջանի այն մարտական դիրքը, որտեղ օրեր առաջ թշնամին ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ, սակայն հանդիպելով հայ զինվորների վճռական հակահարվածին, զոհեր ու վիրավորներ տալով՝ հետ է շպրտվել... Գեներալը գնացել էր անձամբ պարգևատրելու և իր երախտագիտությունը հայտնելու մարտական առաջադրանքը փայլուն կատարած զինվորներին...
     Դա եղել է հինգ տարի առաջ, երբ և՜ հրամանատարն էր իր տեղում, և՜ զինվորն էր ինքնավստահ, և՜ առաջնագիծն էր անառիկ... Այսօր, ցավոք, ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել... Այսօր, «շնորհիվ» պետական ու ռազմական գործից անտեղյակ մի քանի պատահականությունների, մենք պարտադրողից դարձել ենք կամակատար...»:

5217 | 1
Facebook