Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պեսկովը մեկնաբանել է «ՀԺ»-ի հոդվածը

14:48, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ.
Պեսկովը մեկնաբանել է «ՀԺ»-ի հոդվածը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով «ՀԺ»-ում հրապարակված «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» հոդվածը, այն անվանել է «հերթական անհեթեթություն», փոխանցում է РИА Новости-ն:

Պեսկովին ուղղված հարցը մասնավորապես վերաբերում էր հոդվածի հետևյալ հատվածին. «Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը»։

8803 | 4
Facebook