Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ

12:42, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ.
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Բրյուսել այցիս շրջանակներում հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ:
     Քննարկել ենք Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը: Մանրամասներ եմ ներկայացրել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիայից:

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել իրականացնել կանոնավոր երկխոսություն»:

4198 | 0
Facebook