Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էդ փողով գնված զենքն Ալիևը դրել է գլխներիս, ասում է՝ Քոչարյանին տվեք վլաստը, թե չէ կհարձակվեմ». Արթուր Դանիելյան

03:12, չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.
«Էդ փողով գնված զենքն Ալիևը դրել է գլխներիս, ասում է՝ Քոչարյանին տվեք վլաստը, թե չէ կհարձակվեմ». Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր փաստ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը` «մութ ու ցուրտ» տարիներով, «թալանով», բանով... Ռոբերտ Քոչարյանին ժառանգեց ռազմական բյուջե, որն Ադրբեջանին զիջում էր ընդամենը 30 միլիոն դոլարով: Իսկ, տնտեսական բում ապահոված, շինարար, հերոս` Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին ժառանգեց ռազմական բյուջե, որը զիջում էր ադրբեջանականին ավելի քան մեկ ՄԻԼԻԱՐԴ դոլարով... հետն էլ դե ժառանգեց` բանակցային գործընթացից դուրս մնացած Արցախ, Մադրիդյան սկզբունքներ ու 10 դիակ մարտի 1-ին: Հալալ ա, ինչ խոսք...

Հիմա էլ ասում ա` եկեք բանակցողին փոխենք, որ Ալիևին զսպենք` վկայակոչելով իր տարիների «հաջողությունները»: Նա անշուշտ թույն բանակցող է. էլ ո՞վ կկարենար նենց բանակցեր, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառուցման գլխավոր հսկողները հայեր լինեին ու նույն շրջանում պաշտոն ստանային Հայաստանում: Նենց լավ են պրոցեսը հսկել, որ Ալիևը հիմա իրեն կարող է թույլ տալ ցանկացած շռայլություն: Էդ փողով գնված զենքն Ալիևը դրել է գլխներիս, ասում է՝ Քոչարյանին տվեք վլաստը, թե չէ կհարձակվեմ: Համենայն դեպս էդպես է ստացվում Քոչարյանի խոսքերից»:

14137 | 4
Facebook