Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բուհական և գիտական համայնքը հաճույքով պատրաստ է դառնալ ակադեմիական քաղաքի բնակիչ». նախարար

12:12, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ.
«Բուհական և գիտական համայնքը հաճույքով պատրաստ է դառնալ ակադեմիական քաղաքի բնակիչ». նախարար

ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից հետաքրքրվեց Աշտարակում ակադեմիական քաղաք կառուցելու ժամկետներից։ «Ձեռնպահ կմնամ ժամկետներ ասել, բայց, որպես այդ քաղաքի բնակիչ, գիտական ու բուհական համայնքը պատրաստ է հաճույքով դառնալ այդ քաղաքի բնակիչը... ՀՀ-ում այսօր ունենք 16 պետական բուհ, մինչև 8 բուհի մասին է խոսքը, կա տեսլական, բայց ոչ թե միայն մեխանիկական միավորումներով, այլ նոր բուհերի ձևավորմամբ, որի հիմքում կլինեն մեր այսօրվա գոյություն ունեցող բուհերը: Կարող է բուհի մի մասը միավորվի նորաստեղծ մի բուհի, մյուս մասը՝ ներաստեղծ մեկ այլ բուհի»,- ասաց նախարարը:

2776 | 1
Facebook