Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանի գոյությունը բացառապես ընդդիմության պատասխանատվության տիրույթում է». Նարեկ Սամսոնյան

17:12, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ.
«Հայաստանի գոյությունը բացառապես ընդդիմության պատասխանատվության տիրույթում է». Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավիճակը Հայաստանի շուրջ և Հայաստանի ներսում վաղուց հատել է կրիտիկականի բոլոր սահմանները: Ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում ընդդիմադիր քաղաքական էլիտայի վրա տասնապատիկ ավել պատասխանատվություն է դրված՝ կանխելու Հայաստանի վերջնական կործանումը: Իշխանությունների արագայում ամեն ինչ պարզ է՝ պատրաստ են հանձնել անգամ Սևանն ու Ջերմուկը, սպանել նոր հազարների, միայն թե պահեն իրենց ֆիզիկական անվտանգության միակ երաշխիքը՝ իշխանությունը: Հայաստանի գոյությունը բացառապես ընդդիմության պատասխանատվության տիրույթում է. կա՛մ իշխանափոխություն, կա՛մ Հայաստանի վերջնական կորուստ ու անեծք ապագա ու ներկա սերունդների կողմից:
    
Հ.Գ. Չասեք բավականաչափ մարդ չի գալիս. դա մեծագույն խաբկանք ա, եթե չասենք սեփական անճարությունը թաքցնելու միջոց:
     Հ.Գ. 2 Ունենք էն ինչ ունենք՝ մի քանի տասնյակ առաջնորդներ և 50-100 հազար մարդկային ռեսուրս: Սրանից ավել մարդ մեզ հարկավոր չէ ու նաև մինչև վճռական գործողություններ հնարավոր էլ չէ մոբիլիզացնել: Հետևաբար ժամանակը արագ տեմպերով սպառվում է հենց էսօրվանից, հենց էս պահից սկսած...»:

2671 | 1
Facebook