Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ռոբերտ Քոչարյանին մեղադրող դատախազը ստիպված է հեռանալ. «Ժողովուրդ»

09:00, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ.
Ռոբերտ Քոչարյանին մեղադրող դատախազը ստիպված է հեռանալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմ, Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի գլխին սև ամպեր են կուտակվում:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա առաջիկայում ազատման դիմում կգրի: Բանն այն է, որ նա գլխավոր դատախազությունում տևական ժամանակ տպավորություն է ստեղծել, թե բարձրակարգ դատախազ է, ու քանի որ ստանձնել է Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազի պարտականությունները, ուստի անձեռնմխելի է: Ավելին՝ դատախազության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ համակարգում պատկեր է ստեղծել, թե քաղաքական իշխանություններն իր թիկունքում են, սակայն Աննա Վարդապետյանի նշանակումով իրավիճակը փոխվել է: Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանին հասկացրել են, որ նա, լինելով «բարձրակարգ իրավաբան», ձախողեց Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված «Մարտի 1»-ի գործով մեղադրանքը, քանի որ ՍԴ-Ն այն հակասահմանադրական ճանաչեց»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4970 | 1
Facebook