Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիմանից նահանջից հետո Պուտինը փոխել է խոշորագույն ռազմական օկրուգի հրամանատարին

23:42, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2022 թ.
Լիմանից նահանջից հետո Պուտինը փոխել է խոշորագույն ռազմական օկրուգի հրամանատարին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխարինել է Արևմտյան ռազմական օկրուգի հրամանատարին, որը երկրի ռազմավարչական ստորաբաժանման հինգ շրջաններից առանցքայինն է, կազմում է ցամաքային զորքերի գրեթե 40%-ը՝ ավելի քան 400 000 մարդ ընդհանուր կարողությամբ։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ իրազեկ աղբյուրներին հղումով։

Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ժուրավլևի փոխարեն Արևմտյան ռազմական օկրուգի հրամանատար է նշանակվել Կիևի Սուվորովի անվան ռազմամարզական վարժարանի շրջանավարտ, գեներալ-լեյտենանտ Ռոման Բերդնիկովը, ով նախկինում ղեկավարել է Սիրիայում ռուսական խմբավորումը։
     Նոր նշանակալի պաշտոնանկությունըհաջորդել է Ուկրաինայում ռուսական ուժերի հերթական պարտությանը: Հիշեցնենք, որ շաբաթվա վերջին ՌԴ ԶՈՒ-ն Դոնեցկի մարզում նահանջեց Կրասնի Լիմանից, որը հիմնական նյութատեխնիկական կետն էր, որտեղից զորքերը մատակարարվում էին:

9249 | 0
Facebook