Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայրամովը Ժնևում ներկայացրել է «խաղաղության պայմանագրի» տարրերը

19:48, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2022 թ.
Բայրամովը Ժնևում ներկայացրել է «խաղաղության պայմանագրի» տարրերը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Ժնևում հանդիպել է Շվեյցարիայի արտաքին գործերի պետքարտուղար Լիվիա Լեուի հետ։

Հանդիպման ընթացքում Բայրամովը երախտագիտություն է հայտնել շվեյցարական կողմին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպում կազմակերպելու համար, ինչպես նաև տեղեկություններ է հայտնել հանդիպման արդյունքների մասին։

Կողմերն ընդգծել են Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական ​​հարաբերությունների կարգավորման և հետհակամարտային շրջանում խաղաղության պայմանագրի ստորագրման վրա ջանքերի կենտրոնացման կարևորությունը։ Նշվել է, որ հայկական կողմին ներկայացվել են հաշտության պայմանագրի տարրեր։

Բացի այդ, Բայրամովը Լեյին տեղեկացրել է կարգավորման գործընթացում առկա դժվարությունների, «հաղորդակցությունների շրջափակման, ինչպես նաև հայերի կողմից ադրբեջանական տարածքների շարունակվող ականապատման մասին, ինչը հանգեցրել է բազմաթիվ ողբերգական դեպքերի»։

Լեյն ընդգծել է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացի շարունակման և ռազմական բախումներից խուսափելու կարևորությունը՝ նշելով, որ շվեյցարական կողմը միշտ պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև չեզոքության սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացին։

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հետագա բանակցությունների հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

5306 | 0
Facebook