Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վահագն Հովակիմյանը դադարեցնում է ՔՊ-ին անդամակցությունը․ ԿԸՀ նախագահի թեկնածուն է

18:30, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2022 թ.
Վահագն Հովակիմյանը դադարեցնում է ՔՊ-ին անդամակցությունը․ ԿԸՀ նախագահի թեկնածուն է

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։

Այս մասին հայտնել է Վահագն Հովակիմյանը:

«ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ՀՀ ԿԸՀ անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Ըստ այդմ, տեղեկացնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն, ի դեմս վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի, դիմում եմ ներկայացրել կուսակցության անդամակցությունս դադարեցնելու մասին։ Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցությունս այլևս դադարեցված է»,-նշել է Հովակիմյանը:

3115 | 0
Facebook