Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Մեզ բեկում է անհրաժեշտ». Նորայր Նորիկյան

16:48, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2022 թ.
«Մեզ բեկում է անհրաժեշտ». Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը գրում է. «Անձամբ ես խաղաղություն եմ ուզում, բայց նաև համոզված եմ, որ խաղաղության այդ ընկալումը խորթ է այսօրվա Ադրբեջանին։ Խաղաղության մեր ձգտումը նրանք ընկալում են որպես թուլության ու վախկոտության նշան։ Մեզ թեկուզ փոքր, թեքուզ աննշան հաջողություն ու հաղթանակ է անհրաժեշտ՝ այս իրավիճակից դուրս գալու համար։ Դիվանագիտական, քաղաքական, աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական, մաքուր ռազմական, կարևոր չէ, կարևորը՝ այդ ընկալումն արձանագրվի մեզանից յուրաքանչյուրի համար։

Եկեք իրար ճիշտ հասկանանք․ Մեզ ԲԵԿՈՒՄ է անհրաժեշտ՝ պատմության այս դառը ընթացքի հունը հօգուտ մեզ փոխելու համար։

Երեկվա սահմռկեցուցիչ տեսանյութից ինձ համար ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի խնդիրը մեզ միայն հաղթելը չէ, մեզ իրենց օրակարգով խաղաղություն պարտադրելը չէ, մեր տարածքները զավթելը չէ։ Նրանք հնարավոր բոլոր միջոցներով մեզ ստորացնում ու նսեմացնում են, նրանց հիմնական նպատակը մեզ՝ որպես ազգ, բարոյալքելն ու անարժանապատիվ դարձնելն է․․․

Ում համար ոնց՝ չգիտե՛մ, բայց Հայաստանի ինքնիշխան տարածքների դեօկուպացիան ինձ համար կարմիր գիծ է։ Չգիտե՛մ, գուցե էմոցիոնալ պոռթկում է, բայց իսկապես արժանապատվության հարց է, որ երբ էլ լինի՝ դրանց ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ը պետք է արժեզրկել ու հարամ անել․․․»:

| | |
2587 | 0
Facebook