Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կլաարի գրառումից հուզվելու փոխարեն պետք է աշխատել». Արման Բաբաջանյան

12:36, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2022 թ.
«Կլաարի գրառումից հուզվելու փոխարեն պետք է աշխատել». Արման Բաբաջանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կլաարի գրառումից հուզվելու փոխարեն պետք է աշխատել։ Պատրանքներ չունենալ ոչ մի երկրից և միջազգային կառույցից։ Համաշխարհային անվտանգային կառուցակարգն այսօր իրավիճակի գնահատման իր չափումներն ունի, և դա երբեմն ավելի այլանդակ տեսք ունի, քան նույնիսկ կրկնակի ստանդարտներն են։ Մենք կարող ենք մուննաթ գալ որևէ արտաքին կողմի վրա կամ երկրպագել որևէ կողմի, բայց այդ ամենից առաջ և ամենից ավելի՝ մենք ունենք առկա դառը իրողություններին առերեսվելու, դրանց պատճառները, խորքը մեզ համար պարզելու անհրաժեշտություն»:

3275 | 1
Facebook