Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

11:06, կիրակի, 02 հոկտեմբերի, 2022 թ.
Ավստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ավստրալիան ֆինանսական լրացուցիչ պատժամիջոցներ և երկիր մուտքի արգելք է սահմանում 28 ռուսների նկատմամբ, որոնք կապված են Դոնեցկի, Լուգանսկի, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում հանրաքվեների հետ: Այս մասին հայտնում է Ավստրալիայի ԱԳՆ-ը։

Նախարարությունը հանրաքվեներն անվանել է ոչ լեգիտիմ, իրավական ուժ չունեցող։

«Այդ պատժամիջոցները ցույց են տալիս Ավստրալիայի խիստ անհամաձայնությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունների հետ, ինչպես նաև նրանց, ովքեր կատարում են վերջինի հրամանները»,- ասել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը:

6047 | 0
Facebook