Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ.

Համացանց

«Մի փորձություն էլ անցանք»․ Դավիթ Սանասարյան

21:24, շաբաթ, 01 հոկտեմբերի, 2022 թ.
«Մի փորձություն էլ անցանք»․ Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի գրառումը. «Մի փորձություն էլ անցանք. 16 օր անց վերադարձա Երևան։
     Ասելիք շատ կա. առաջիկա օրերին կգրեմ ու հարցազրույցներով կխոսեմ, բայց արտահերթ կասեմ, որ մեր զինվորները, հատկապես՝ ժամկետայիններն ավելի լավ են պատկերացնում իրենց գործն ու պատասխանատվության չափը։ Չնայած դրան, նաև խորհուրդ կտամ, որ հնարավորություն ստեղծեք, և գոնե մի հերթափոխ կանգնեք զինվորների կողքին։ Հավաստիացնում եմ, որ և՛ կուժեղանաք, և՛ զինվորին զորավիգ կլինեք։
     Մեզ մնում է կամք ու վճռականություն դրսևորել, որպեսզի անվտանգության պահպանման ողջ բեռը սպաների ու զինվորների ուսերին չթողնենք։
     Հավերժ փառք ու խոնարհում հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած մեր հերոսներին և անփորձանք ծառայություն սահմանում կանգնած մեր զինվորներին ու նրանց հրամանատարներին»։

| | |
6926 | 0
Facebook