Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ.

Իրադարձություններ

«Ինչքա՞ն պիտի սպասենք»․ Ժիրայր Սեֆիլյան

20:12, շաբաթ, 01 հոկտեմբերի, 2022 թ.
«Ինչքա՞ն պիտի սպասենք»․ Ժիրայր Սեֆիլյան

«Կառավարության վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ օր առաջ պետք է միջազգային դիտորդներ կանգնեն այս կոնֆլիկտի մեջտեղում։ Այսինքն՝ երկու տարի էր պետք, որ նոր Փաշինյանը հասկանա՞ր՝ այդպիսի անհրաժեշտ քայլ պետք է կատարի․․․ Պատկերացրեք՝ այդ երկու խոսքը նա ասած լիներ 2 տարի առաջ․ ինչքան կորուստներ մենք կանխած կլինեինք՝ և՛ մարդկային, և՛ հայրենի հողի»,- Ազատության հրապարակում տեղի ունեցած՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

«Հիմա ինչքա՞ն պիտի սպասենք, որ այդ երևույթն արտաբերի, որ Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ից դուրս է գալիս․ մի տարի՞ ևս, երկու տարի՞»,- ասաց նա։

«Ինչքա՞ն պիտի սպասենք»․ Ժիրայր Սեֆիլյան
| | |
3902 | 0
Facebook