Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը կկորցնի Հայաստանը»․ Նիկոլ Փաշինյան

21:48, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2022 թ.
«ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը կկորցնի Հայաստանը»․ Նիկոլ Փաշինյան

«Մի խոսակցության ժամանակ ասվեց, որ ՀԱՊԿ–ում մտավախություն կա, որ ՀԱՊԿ–ը կկորցնի Հայաստանը, բայց ես արձագանքեցի, որ հակառակ մտավախությունը կա, որ Հայաստանը կկորցնի ՀԱՊԿ–ին և ՀԱՊԿ–ը դուրս կգա Հայաստանից։ Իմ, առաջին հայացքից բառախաղ թվացող ձևակերպումներով ես կարծում եմ՝ ամբողջ պրոբլեմատիկան ձևակերպեցի։ Մենք ակնկալում ենք իրավիճակի հստակ քաղաքական գնահատական։ Աշխատանքային մակարդակում այս մասին խոսել եմ, հիմա պատեհ է նաև հրապարակային խոսեմ»,- Հ1-ի եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նախկին ՀԱՊԿ-ից ստացել ենք շատ հստակ հավաստիացումներ, որ ՀՀ սահմանը ՀԱՊԿ-ի համար կարմիր գիծ է։ Երբ նախորդ տարի տեղի ունեցավ Սոթք-Խոզնավարի իրադարձությունները, մենք դիմեցինք ՀԱԱՊ-ին, շատ տարօրինակ արձանանք ստացանք, որ սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ։ Հարց ծագեց՝ բա այն կարմիր գիծը որտեղո՞վ է անցնում։ Ասել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման չկա, նույն է, որ ասել՝ ՀԱՊԿ չկա։ Կազմակերպությունը ունի պատասխանատվության գոտի, որը նշված է սահմաններով։ Եթե չկա սահման, ուրմեն չկա պատասխանատվության գոտի, չկա պատասխանատվություն, չկա կազմակերպություն»,- ասաց նա։

4462 | 3
Facebook