Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Զոհերի հրապարակված անուններ դեռ չունենք, ինչո՞ւ․ հարց՝ Փաշինյանին

20:13, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2022 թ.
Զոհերի հրապարակված անուններ դեռ չունենք, ինչո՞ւ․ հարց՝ Փաշինյանին

Վերջին էսկալացիայից 15 օր է արդեն անցել, բայց զոհերի հրապարակված անուններ դեռ չունենք, ինչո՞ւ․ Հ1-ի եթերում պատասխանելով հետևյալ հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «44-օրյա պատերազմի փորձը հաշվի առնելով՝ եկել ենք այն եզրակացության, որ մեր նահատակների անուններն ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով, զինծառայողների ապահովագրության հիմնադրամում, արձանագրող ցուցակն է, և անունները հրապարակվում են այնտեղ։ 44-օրյայի զոհերի անունները նույնպես հրապարակվել է այնտեղ։ Մենք կարծում ենք՝ այդպես պետք է լինի։ Եվ զոհվածների անունների ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ գաղտնի է պահվում դա։ Բնականաբար, նույնականացված զոհերի ընտանիքները նույնպես տեղեկացված են, դա նաև իրենց ընտրությունն է։ Այսինքն՝ հրապարակվում են, այդ անունները կան։ Նաև հաշվի առննեք, որ կան մարմիններ, որոնք պետք է նույնականացվեն վերջնական։ Ցավոք դեպքեր են եղել, որ սխալ անուններ են հրապարկվել։ Նման թյուրիմացությունից խուսափելու համար ճիշտ է, որ գործող օրենքով սահմանված՝ ինստիտուցիոնալ մեխանիզմով հրապարկվեն հաստատված անունները»։

4500 | 0
Facebook