Խնդրում ենք սպասել...

Համացանց

«25 օր հացադուլի մեջ գտնվող Հայկ Վարդանյանին չեն տեղափոխում հիվանդանոց». Ժաննա Ալեքսանյան

18:06, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2022 թ.
«25 օր հացադուլի մեջ գտնվող Հայկ Վարդանյանին չեն տեղափոխում հիվանդանոց». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արմավիր ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Հայկ Վարդանյանն արդեն 25 օր է հացադուլի մեջ է։ Նա բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, տարել է բազմաթիվ վիրահատություններ։ Ընտանիքի պնդմամբ այս պահին նրա առողջական վիճակը շատ վատ է։ Նրա պահանջը բուժումն է, բժիշկների վերահսկողության տակ գտնվելը։ Բանտում նա պատշաճ բուժում չի ստացել և չի ստանում, ավելին, կորցրել է առողջությունը։ Հացադուլի ընթացքում նա 15 կգ քաշ է կորցրել։ Սակայն նրան չեն տեղափոխում հիվանդանոց։ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ–ի փոխտնօրեն Նաիրա Բաբայանի անվերջանալի քննարկումներից են կախված հիվանդ դատապարտյալի հետագա ճակատագիրը։

Երկաթյա լեդին արդեն 3-րդ օրն է՝ քննարկում է դատապարտյալի ն հիվանդանոց տեղափոխելու հարցը և անարդյունք։ Դատապարտյալի կինը խիստ մտահոգ ահազանգում էր մեզ։ Ո՞վ է պատասխանատու դատապարտյալների առողջության և կյանքի համար»:

2410 | 0
Facebook