Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Քննարկվում է Հայաստանում և Ադրբեջանում ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորությունը». Լավրով

12:06, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2022 թ.
«Քննարկվում է Հայաստանում և Ադրբեջանում ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորությունը». Լավրով

ԼՂ հակամարտության կարգավորման համար քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդներին օգտագործելու հնարավորությունը, այս մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ТАСС-ը:

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների օգտագործման հնարավորությունը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և, ընդհանրապես, Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ համապատասխան համաձայնագրի ստորագրման նպատակով»,- ասել է Լավրովը։

6054 | 3
Facebook