Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ժնևում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

10:06, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2022 թ.
Ժնևում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
     Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Ուստի անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից»։

8492 | 0
Facebook