Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան ընկել է Դարբ գետը

09:36, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2022 թ.
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան ընկել է Դարբ գետը

Սեպտեմբերի 30-ին, ժամը 02։57-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 153-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1973թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դարբ գետում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Մ․ Ս-ն (ծնված 1974թ․), Ա․ Պ-ն (ծնված 1986թ․) և Ա․ Ղ-ն (ծնված 1986թ․) հոսպիտալացվել են Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները Ա. Ղ-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը․ ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

2722 | 0
Facebook