Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դե ֆակտո իշխանությունները նոր պատերազմ են բերում». Էդգար Էլբակյան

00:30, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2022 թ.
«Դե ֆակտո իշխանությունները նոր պատերազմ են բերում». Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրառումը․ «ԴԵ-ՖԱԿՏՈ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ԲԵՐՈՒՄ
     Նույն օրվա մեջ կապիտուլյացիոն վարչակարգը լուր է տարածում Հնդկաստանից զենք գնելու, պաշտպանական բյուջեն մեծացնելու ու ամեն գնով Ադրբեջանի գրաված տարածքները հետ բերելու մասին։ Այս պայմաններում, երբ դիրքերում տարրական կահավորում, հրետանի, հակատանկային միջոցներ ու հեռադիտակ չկա, ու թշնամին էլ գիտի դրա մասին, նման բաները չեն հայտարարում, պատրաստվում են և անում։ Ուժեղ կողմը կարող է իրեն նման շռայլություն թույլ տալ, իսկ թույլի կողմից նման պահվածքը վկայում է, որ նպատակը ոչ թե հաղթելն է, այլ թշնամուն լեգիտիմ առիթ տալը նոր պատերազմ սանձազերծելու ու նոր պարտություն բերելու։ Նույն նպատակով ժամանակին ասվում էր «Արցախը Հայաստան է և վե՛րջ», «նոր պատերազմ, նոր տարածքներ» ու զուգահեռաբար քանդվում էր ամեն եղածը, այդ թվում՝ բանակը»։

Աղբյուրը` Էդգար Էլբակյան
4727 | 0
Facebook