Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Հարցազրույցներ

«Զենք չեն վաճառում, խրամատ փորելու տրակտո՞ր էլ չկա». Նարեկ Մանթաշյան

15:18, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.
«Զենք չեն վաճառում, խրամատ փորելու տրակտո՞ր էլ չկա». Նարեկ Մանթաշյան

«Այս իշխանությունները մեզ հասցրեցին մի իրավիճակի, երբ փաստացի պատերազմը, փաստացի երկու-երեք օրում երեք հարյուր զոհ ունենալը կարողանում ենք անվանակոչել «սահմանային սադրանք»։ Այս մարդիկ այնպես են հասարակությանը տրամադրում, որ զոհերին սկսել ենք վերաբերվել ընդամենը թվերի տեսքով, ոչ մարդկանց անուններով։ Մենք զինվոր ենք կորցնում, այդ մարդը թվիթերում արագ գրում է՝ «դեմոկրատիա», հասկանո՞ւմ եք ժողովրդավարությունը զինվորի կյանքը չի՛ փրկում»,- 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։

Անդրադառնալով Կառավարության այսօրվա նիստում վարչապետի հայտարարությանը, թե մեր դաշնակիցները զենք չեն մատակարարում ՀՀ-ին, Մանթաշյանն ասել է. «Ենթադրենք իր էդ թեզը ճիշտ էր, իրեն զենք չեն վաճառում, տրակտոր գոնե վաճառո՞ւմ են, կամ՝ Հայաստանում կա՞ գոնե տրակտոր, որով հնարավոր լիներ մեր բնագծերը կահավորել, խրամատներ փորել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Զենք չեն վաճառում, խրամատ փորելու տրակտո՞ր էլ չկա». Նարեկ Մանթաշյան
| | |
2889 | 5
Facebook