Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նա ի՞նչ գործ ունի Բարձրագույն դատական խորհրդում»․ Գևորգ Պետրոսյան

13:36, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.
«Նա ի՞նչ գործ ունի Բարձրագույն դատական խորհրդում»․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ անդրադարձել է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահ նշանակվելու լուրերին․ «Սա Սահմանադրության խախտում է․ ասվում է, որ պետք է լինի իրավաբանության ոլորտում հեղինակություն ունեցող գիտնական իրավաբան, Կարեն Անդրեասյանը վերջին անգամ ե՞րբ է իրավաբանությունից գիտական հոդված գրել, կամ նա ի՞նչ հեղինակություն ունի. եթե ունենա ուրախ կլինեմ, իմ ուսանողն է եղել, բայց նա բացարձակապես իրավագիտության հետ կապ չունեցող մարդ է, նա ի՞նչ գործ ունի Բարձրագույն դատական խորհրդում, նրա նշանակումը ես՝ որպես իրավաբան եմ պնդում՝ անթույլատրելի է և ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի պահանջին»։

Մանրամասները տեսանյութում:

65865 | 8
Facebook