Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մալականի այգու հարևանությամբ հայտնաբերվել է կասկածելի պարկ, որում եղել է մի ամբողջ զինանոց

12:24, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.
Մալականի այգու հարևանությամբ հայտնաբերվել է կասկածելի պարկ, որում եղել է մի ամբողջ զինանոց

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ժողովրդին հայտնի Մալականի այգում՝ «Արաբկիր» զբոսայգուց դեպի եկեղեցի տանող ճանապարհահատվածում տեղադրված աղբարկղի մոտ, կասկածելի պարկ կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինժեներական ջոկատի ծառայողները, բացելով պարկը, այնտեղ հայտնաբերել են ՌՊԳ նռնականետի 3 ուսումնական ական, 1 հատ 400 գ տրատիլ, 2 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ՝ առանց պայթուցիչի, 3 հատ էլ․դետոնատոր և 144 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

6606 | 0
Facebook