Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանը Հայաստանին 270 միլիոն դոլարի սպառազինություն է վաճառել

09:42, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.
Հնդկաստանը Հայաստանին 270 միլիոն դոլարի սպառազինություն է վաճառել

DefenceIndia-ն Հայաստանի հետ հրթիռների, արկերի և ռազմամթերքի մատակարարման բավականին խոշոր պատվեր է ստորագրել. հայտնում է «Առաջին լրատվական»-ը՝ հղում անելով EconomicTimes-ին:

Երկու երկրների կառավարությունները, ըստ աղբյուրի, զենքի և զինամթերքի անխափան մատակարարումն ապահովող միջպետական մի շարք պայմանագրեր են ստորագրել ավելի վաղ` այս ամսվա ընթացքում: Հայաստանը Հնդկաստանից կստանա ժամանակակից Պինակա հրթիռներ և հակատանկային զենք: Ռազմական գործարքի գինը գնահատվում է մոտ 270 միլիոն դոլար: Պինակա հրթիռները ունեն 40 կմ հեռահարություն և ճշգրիտ հարվածի կարողություն: Այս հրթիռային համակարգի բարձր արդյունավետությունը ապացուցվել է Քաշմիրի լեռնային շրջաններում Պակիստանի դեմ պատերազմում:

15305 | 2
Facebook